Լոս Անջելեսում կայացել է ESPN հեռուստաալիքի հիմնած ESPY (Excellence in Sports Performance Yearly Awarrd) հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունը:
«Տարվա թենիսիստ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Սերենա ՈՒիլյամսը (ամերիկուհու մարզական կարիերայում սա ութերորդ անգամն է): Թենիսիստներից լավագույնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել «Քլիվլենդ» բասկետբոլային ակումբի ներկայացուցիչ Լեբրոն Ջեյմսը, լավագույն մարզուհի՝ Բրենա Ստյուարտը: Նա նույնպես բասկետբոլիստ է, ներկայացնում է «Սիեթլ» ակումբը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ